A
A
Կասյանի նախկին գյուղմթերքի շուկան վերաբացվել է նոր վայրում
Աջակցիր «Ա1+»-ինԿասյանի նախկին գյուղմթերքի շուկան այսուհետ կգործի նոր հասցեում: Օգոստոսի 15-ին շուկան բացվել է «Դալմա» առևտրի կենտրոնի, «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում:
«Տեղափոխման պատճառը եղել է այն, որ կայանման խնդիր կար, տեղակայքում բնակելի շենքեր էին և այս աժիոտաժը երբեմն խանգարում էր շենքի բնակիչներին: Տարածքը ֆերմերներին տրամադրվել է անվճար հիմունքներով: Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ եղավ, որպեսզի նաև նոր գույք տրամադրվի մեր ֆերմերներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: