Բացել լրահոսը Փակել լրահոսը
117896015_3318096321560450_8693058157400729031_o
A A
Պաշտոնական

Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է. հանձնարարականներ է տվել (տեսանյութ)

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում  նախարարի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Նախարարը դիտարկում է Դիլիջան տանող ոլորանների ճանապահահատվածում տեղադրված, համապատասխան փաստաթղթեր չունեցող շինություններն ու տաղավարները, որոնք գտնվում են Դիլիջան ազգային պարկի ենթակայության սահմաններում և կառուցապատված կամ տեղադրված են օրենքի խախտումներով։

Նախարար Պետրոսյանը տեղում հանձնարարականներ է տալիս Դիլիջան ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարին՝ նվազագույն ժամկետներում գույքագրել ու իրեն ներկայացնել ոլորանների հատվածում՝ բնության հատուկ պահպանվող տարածքում անկանոն տեղադրված եւ կառուցված շինությունների ու տաղավարների ամբողջական ցանկը, ստուգել դրանց գործունեության օրինականությունն ու համապատասխան փաստաթղթերի առկայությունը։ Հարկ եղած դեպքում սկսել ապամոնտաժման կամ հեռացման աշխատանքներ։  օրենքի ուժով»,-գրել է նա։