Բացել լրահոսը Փակել լրահոսը
117655358_732111547365838_5509045807631484499_n
A A
Պաշտոնական

Մահացել է սիրիահայ վիրաբույժ Ջաննի Հադդադը (Հովհաննես Դեմիրճյան)

Արցախի Հանրապետության առողջապահության համակարգը խորը վշտով ցավակցում է Սիրիահայ վիրաբույժ Ջաննի Հադդադի /Հովհաննես Դեմիրճյան/ ընտանիքի անդամներին՝ նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:

Անգնահատելի է բժշկի ավանդը Արցախի Հանրապետությունում ինչպես բարեգործական հիմունքներով բնակչության շրջանում կատարած վիրահատությունների այնպես էլ փորձի փոխանակման ծրագրերի շրջանակներում նոր մեթոդների կիրառման գործում:

ԱՀ առողջապահության նախարարություն