Բացել լրահոսը Փակել լրահոսը
117768126_2442885769342303_2142430856084846263_n
A A
Պաշտոնական

Փարաքարում կեղտաջրերի մաքրման կայանը կվերակառուցվի

Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ Փարաքար համայնքում գոյություն ունեցող կեղտաջրերի մաքրման կայանը կվերակառուցվի. համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում կկառուցվի 1400 մ երկարությամբ ամբողջությամբ նոր կոյուղատար համակարգ:

? Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 77 մլն 455.46 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 55% է` 42 մլն 600.503 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 45%` 34 մլն 854.957 հազ. դրամ:

? Մաքրման կայանի վերագործարկումը հնարավորություն կտա ապահովել համայնքի Թաիրով բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի բոլոր 337 բնակարանների և ավելի քան 170 բնակելի տների կոյուղաջրերի անխափան հեռացումը:

? Ծրագրի իրականացմամբ համայնքի կոյուղատար համակարգով ապահովված լինելու ցուցանիշը կավելանա 27 տոկոսով` 39.25-ից դառնալով 66.25: Բացի այդ, ամբողջ համայնքում կբարելավվի սանիտարահիգիենիկ իրավիճակը, կստեղծվի առողջ միջավայր հասարակական բոլոր վայրերում: Նպաստավոր պայմաններ կստեղծվեն նաև գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես` հողագործության համար:

? Կեղտաջրերի մաքրման կայանի վերագործարկման արդյունքում կստեղծվի 3 հիմնական աշխատատեղ` նվազագույնը 70 հազ. դրամ աշխատավարձով:

 Հավելենք, որ համայնքում մեկնարկել է արդեն 2019 թվականին հավանության արժանացած «Կոյուղագծի կառուցում 1400գծմ, Թաիրովի Վ.Մամիկոնյան փողոցից մինչև Փարաքարի Արարատյան փողոց» սուբվենցիոն ծրագիրը՝ 56 մլն 124.9 հազ. դրամ ընդհանուր բյուջեով: Նշված գումարի 55 %-ը ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 45 %-ը` համայնքի մասնակցությունը:

? Ծրագրի փորձարկումը նախատեսված է 2020 թվականի դեկտեմբերի 20-ին: