Բացել լրահոսը Փակել լրահոսը
117665086_4504319026274793_4129240091833666565_o
A A
Պաշտոնական

Տեղեկություններ ենք ստանում, որ Ջերմուկի ոստիկանությունը բաժին է «հրավիրում» օգոստոսի 4-7-ի բողոքի ցույցերին մասնակցած բազմաթիվ քաղաքացիների. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ-ը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Այսօր տեղեկություններ ենք ստանում, որ Ջերմուկի ոստիկանությունը բաժին է «հրավիրում» օգոստոսի 4-7-ի բողոքի ցույցերին մասնակցած բազմաթիվ քաղաքացիների՝ ինքնիրավչության մասին սպառնալիքներով:

? Ընդ որում, ոստիկանությունն այս գործողություններն անում է անգամ առանց ծանուցագրեր ուղարկելու, ինչը օրենքի կոպիտ խախտում է:

Հաշվի առնելով, որ համայնքային իշխանությունների և ոստիկանության չափումներն, այնուամենայնիվ, պարզեցին, որ ընկերությունն իրավունք չուներ Ջերմուկ տանող ավտոճանապարհի հենց մայթեզրին իր շարժական տնակները տեղադրել և ոստիկանությունն ինքն ի վերջո տեղափոխեց դրանք, անհասկանալի է, թե ինչպես կարող են այս ապօրինության դեմ տարված պայքարի գործողությունները որակվել որպես ինքնիրավչություն:

Այս օրերին ոստիկանությունը մեկը մյուսի հետևից ցույց է տալիս իր բռնի, ոչ պրոֆեսիոնալ, մեծ բիզնեսի շահերին ծառայող դեմքը: Սա գտնվում է ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային իրավապաշտպանների ուշադրությունն կենտրոնում:

Այն քաղաքացիներին, ում ոստիկաններն ապօրինի պահանջ են ներկայացնում, կոչ ենք անում որևէ դեպքում չներկայանալ ոստիկանություն առանց ծանուցագիր ստանալու, որտեղ պետք է գրված լինի, թե ինչ կարգավիճակով և ինչ նպատակով եք հրավիրվում բաժին: Կոչ ենք անում նաև կապվել իրավապաշտպանների, փաստաբանների հետ՝ ձեր իրավունքները լավագույնս պաշտպանելու համար: Հիշեցնենք, որ ոստիկանի կողմից իր պաշտոնական պարտականությունները կատարելու ընթացքում քաղաքացին նաև իրավունք ունի այդ գործողությունները տեսագրելու կամ ձայնագրելու»: