Բացել լրահոսը Փակել լրահոսը
117640827_1525951777577889_3155443682562937492_n
A A
Պաշտոնական

Խմելու ջուրը կհասնի Գառնիի 800 տնտեսությունների

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` Պետական բյուջեի միջոցներով և համայնքի համաֆինասավորմամբ իրականացնում է Կոտայքի մարզի Գառնի համայնքի` խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքը:

Գառնիում խմելու ջրագծերը մոնտաժվել են դեռևս հիսունականներից և գտնվում էին անմխիթար վիճակում: Խմելու ջուրը բնակչությանը հասցնելու համար անհրաժեշտ էր իրականացնել ցանցի հիմնովի նորոգում:

Աշխատանքների ավատից հետո համայնքի 800 տնտեսություն` շուրջ 3000 բնակչով, ապահովված կլինի շուջօրյա ջրամատակարարմամբ:
 Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության և ՀՏԶՀ-ի միջև 2018-ին կնքված պայմանագրի հիման վրա:

 Կառավարության ներդրումը կազմում է 100 միլիոն 500 հազար դրամ, Գառնիի համայնքային բյուջեից ներդրվել է 48 միլիոն 600 հազար դրամ:
Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն այս տարի: