Բացել լրահոսը Փակել լրահոսը
art-image-3063
A A
Պաշտոնական

Հաստատվել են նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերը

ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1329 որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների:

Որոշման համաձայն` ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացվել է 58 տեղ` հետևյալ մասնագիտություններով.

Լաբորատոր ախտորոշում                   - 2 տեղ

Ընդհանուր վիրաբուժություն                - 2 տեղ

Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա - 8 տեղ

Ակնաբանություն                                 - 1 տեղ

Մանկաբարձություն և գինեկոլոգիա    - 1 տեղ

Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/ - 2 տեղ

Նյարդաբանություն                              - 3 տեղ

Ուրոլոգիա                                         - 1 տեղ

Ընտանեկան բժշկություն                    - 6 տեղ

Հոգեբուժություն                                 - 1 տեղ

Մանկական հոգեբուժություն               - 1 տեղ

Մանկաբուժություն                              - 3 տեղ

Նեոնատոլոգիա                                  - 2 տեղ

Ներքին բժշկություն                            - 4 տեղ

Ինֆեկցիոն հիվանդություններ             - 3 տեղ

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա – 1 տեղ

Ճառագայթային ախտորոշում              - 4 տեղ

Սրտաբանություն /կարդիոլոգիա/        - 3 տեղ

Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/ - 2 տեղ

Շտապբուժօգնություն                          - 2 տեղ

Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա – 2 տեղ

Համաճարակաբանություն                   - 2 տեղ

Դատաբժշկական փորձաքննություն    - 1 տեղ         

Մեղրիի հատկացվող տեղեր                - 1 տեղ        

 

Հիշեցնում ենք, որ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ: Մասնավորապես նախատեսվում է, որ այս տարվանից կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ-մասնագետներն ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի` նախկին 5 տարվա փոխարեն:

Նշանակումներ կատարելիս` նախարարությունը հաշվի կառնի գործուղվող բժիշկ-մասնագետի նախապատվությունը, ինչպես նաև նրանց կաջակցի մարզերում կացության հարցում, որի ուղղությամբ կատարվում են սոցիալական աջակցության մեխանիզմների մշակման աշխատանքներ:

Նշենք, որ ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:

Առողջապահության նախարարություն