Բացել լրահոսը Փակել լրահոսը
ba9124a6f55fd7ec4891ef4c5242975d
A A
Պաշտոնական

Պարետի նոր որոշումը՝ դիմակ դնելու վերաբերյալ

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել՝ կապված դիմակներ դնելու հետ.

«ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի
մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`
1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում
կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման (այսուհետ՝
որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սահմանել, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից
դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝
ա. մինչև 6 տարեկան երեխաների,
բ. քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ
հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-
րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝
պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության
փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ,
գ. ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս,
դ. գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի
նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում,
սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝
պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես
տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային
արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի
այլ միջոցառումների մասնակցության դեպքում:»:
2) Որոշման 6.1-րդ կետից հետո ավելացնել 6.2-րդ կետը հետևյալ բովանդակությամբ.
«6.2. Դիմակն անհրաժեշտ է կրել՝ սույն որոշման հավելված N 18-ով սահմանված
կանոններին համապատասխան:»
3) Որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Պարտադիր դիմակ կրելու այլ դեպքերը և պահանջները սահմանվում են սույն
որոշման Հավելվածներ 2-17-ով:»
4) Որոշման 10-րդ կետի առաջին նախադասության մեջ «հավելված N 2-4-ով, 6-ով» բառերը
փոխարինել «հավելված N 2-6-ով» բառերով:
5) Որոշման 11-րդ կետում «Արման Սարգսյանին» բառերը փոխարինել «Վահե
Ղազարյանին» բառերով:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է որոշման մեջ: