Բացել լրահոսը Փակել լրահոսը
ինքնաթիռ
A A
Պաշտոնական

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» վերսկսում է թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից հայտնում են.

«Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից):

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը վերսկսում է թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով ս․թ․օգոստոսի 17-ից:

Չվերթները նախատեսված են օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին և 31-ին:

Ըստ ընկերության ներկայացուցչի,  COVID19-ի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել վերը նշված թռիչքների տոմսերով։

Այլ մանրամասների համար կարող եք դիմել ավիաընկերությանը»: