Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Եթե հայությունը լքելու է Լիբանանը, ապա թող գա Հայաստան․ Զարեհ Սինանյան (տեսանյութ)

 

ՀՀ կառավարությունը պատասխանատվություն է կրում մեր բոլոր հայրենակիցների առաջ։ Բայց, ինչպես նշում է,  Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, մենք դիտորդի դերում ենք և չենք թելադրել հայրենադարձության ընթացք Լիբանանում։ 

«Մենք՝ որպես պետություն, օրինական պատասխանատվություն ենք կրում մեր քաղաքացիների նկատմամբ, դեսպանատան տվյալներով՝ մոտ 25 000 լիբանանահայ ՀՀ քաղաքացի է: Երկրորդ՝ բարոյական պատասխանատվություն ենք կրում մեր բոլոր հայրենակիցների առաջ անկախ քաղաքացիությունից»,-ասաց նա։

Սինանյանի խոսքով՝ մեր քաղաքականությունը և ցանկությունն այն է, որ եթե լիբանանահայությունը լքելու է Լիբանանը, ապա թող գա Հայաստան:

ՀՀ Կառավարությունը փաթեթ է պատրաստում Լիբանանից տեղափոխվող բնակիչներին նորմալ ընդունելու և հետագայում կացությունը հոգալու համար։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-11-ը ՀՀ կառավարության պատվիրակությունը, որի կազմում կար նաև ԱԺ ներկայացուցիչ, գտնվում էր Լիբանանում մարդասիրական օգնություն հասցնելու և տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։

Դեղամիջոցներ, առողջապահական գույք և սնունդ պարունակող երեք ինքնաթիռ է տեղափոխվել, որից մեկը ուղղված է եղել հայկական համայնքի ժողովրդին, երկուսը՝ ընդհանուր Լիբանանին։

Լիբանանից Հայաստան թռիչքները չեն ընդհատվել, իրականցվում են շաբաթական երկու անգամ։