Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Խաչատրյան
A A
Պաշտոնական

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տուգանվել է՝ ասուլիսի սրահ առանց դիմակ մտնելու համար

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսնակ Աննա Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Այսօր Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով:

Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»։