Բացել լրահոսը Փակել լրահոսը
կկ
A A
Պաշտոնական

Կոմունիստական կուսակցությունը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնությանը

Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը շնորհավորում է Ռուսաստանի Դաշնությանը՝  առաջինը աշխարհում  մահաբեր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու կապակցությամբ:

COVID-19 ը  դարձել է   700․000 ից ավել մարդկանց մահվան պատճառ ողջ աշխարհում, իսկ ստեղծված պատվաստանյութը կփրկի միլիոնավոր կյանքեր:Քաջ գիտակցելով,  որ ամենաթանկը  մեր հայրենակիցների առողջությունն ու կյանքն է դիմում  ենք  ՀՀ իշխանություններին կոչով անհապաղ սկսել  բանակցություններ  ՌԴ-ի  հետ  պատվաստանյութի անվճար ձեռքբերման  ուղղությամբ :

Այս   ընթացքում և ընդհանրապես հորդորում ենք  անտեսել իշխանության  փայատեր հանդիսացող սորոսական և այլ արևմտյան ֆոնդերի ներկայացուցիչների դավերն ու խայթոցներն ընդեմ Ռուսաստանի և Հայ – Ռուսական հարաբերությունների: Չենք կարող չանդրադառնալ նաև պարետատան այն որոշմանը,  որ մենք բացում ենք  օդային սահմանը Ռուսաստանի հետ,  իսկ ՌԴ-ն դեռ որոշում չունի:

Նման պահվածքը հերթական անգամ կարող է   հակառուսական ալիքի պատճառ դառնալ , ինչն անթույլատրելի է ու չի նպաստի հարաբերությունների բարելավմանը ;Վերջ տվեք  հիվանդ գլխից առողջին գցելու պարզամիտ հնարամտությանը:


Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն