Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստեփանյան մեկ
A A
Պաշտոնական

Ով կփոխարինի Մանե Թանդիլյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է, թե ով կփոխարինի պատգամավորի մանդատը վայր դրած Մանե Թանդիլյանին:

«Մանե Թանդիլյանի`  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին` Ստեփան Ստեփանյանին, ով հանդիսանում է «Լուսավոր Հայաստան»  կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ: Ստորև ներկայացնում ենք Ստեփան Ստեփանյանի կենսագրական տվյալները:
 
Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1988 թ. մայիսի 30–ին:
 
1995-2005 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ա. Մարգարյանի անվան N 29 միջնակարգ դպրոցը:
 
2005-2010 թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը, որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ:
 
2012-2016 թթ. սովորել է ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ:
 
Ունի 12 տպագրված գիտական աշխատանք տեղական և միջազգային գիտական ամսագրերում:
 
2011թ.-ից առ այսօր դասավանդում է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:
 
2014-2016 թթ. դասավանդել է Հայաստանում ֆրանսիական քոլեջում։
 
2011-2018 թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ–ում զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
 
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Կից ուղարկում ենք Թեկնածուի լուսանկարները 
Հարգանքով`
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն»: