Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Պաշտոնական

«Իմ քայլի» պատգամավորներն ու նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել են

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մամուլում «տեղեկատվություն» է հայտնվել պատգամավորների և
նախարար Արայիկ Հարությունյանի երեկվա հանդիպման մանրամասների մասին։ Որպես հանդիպման մասնակից փաստում եմ, որ նյութում զետեղված մի շարք «մանրամասներ» գրեթե ամբողջությամբ մտացածին են, միգուցե ցանկալին իրականության տեղ մատուցելուն միտված»:

Մեկնաբանություններում հարցին, թե հանդիպումը տեղի ունեցել է, թե ոչ, պատգամավորը նշել է.

«Հանդիպումը փաստ է, որը հաստատում եմ»։