Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hakobyan tigran (2)
A A
Սպորտ

ՀՖՖ գործկոմի անդամը լեգիտիմ չի համարում ֆեդերացիայի նախագահի ընտրությունները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Տիգրան Հակոբյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ իր ֆեյսբուքյան էջում:

 «Հարգելի՛ գործընկերներ և ֆուտբոլային հասարակություն,

Հանդիսանալով գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ և, ընդգրկված լինելով պայմանավորված խաղերի կոմիտեի կազմում, հայտնում եմ ձեզ, որ պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ, որոնց խաղերը եղել են պայմանավորված: Հետևաբար, ընտրությունները համարում եմ ոչ լեգիտիմ: Հատուկ կցանկանամ ընդգծել, որ իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ: Համոզված եմ,որ որոշ շահագրգիռ շրջանակներ փորձելու են իմ անձը կապել քաղաքականության հետ: Ինձ բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը»:

 

Տիգրան Հակոբյանը Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկած Դիլիջանի «Իմպուլս» թիմի նախագահն է: