Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault (1)
A A
Պաշտոնական

Հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի վաճառքը կսահմանափակվի. Տ. Ավինյան

Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այս շաբաթվա սկզբին տեղկացրեցի, որ ուժեղացվելու է հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ:

Ցանկանում եմ նշել, որ համապատասխան գերատեսչությունների հանձնարարվել է նաև քննարկել ու ներկայացնել իրավական ակտերի առաջարկություններ, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի՝ բացառությամբ որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանը»։