Բացել լրահոսը Փակել լրահոսը
117883016_3292588834131654_3182116252991249099_n
A A
Պաշտոնական

Բեռլինում բացվել է Հայաստանին և Արցախի Հանրապետությանը նվիրված ցուցահանդես

Օգոստոսի 9-ին Գերմանիայի  մայրաքաղաք Բեռլինում՝ «Wolf & Galentz» պատկերասրահում «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» ոչ կառավարական կազմակերպության և բեռլինաբնակ հայազգի արվեստագետ Արչի Գալենցի համատեղ կազմակերպմամբ ու Արցախի Հանրապետության ԱԳՆ աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանին և Արցախի Հանրապետությանը նվիրած լուսանկարների և հայ արվեստագետների նկարների ցուցահանդեսի բացման արարողությունը։

▪️Ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 30-ը, այցելուներին է ներկայացնում Հայաստանի և Արցախի Հանրապետության պատմամշակութային հարուստ ժառանգությունը, ինչպես նաև պատմում 2016 թ. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքների մասին։

▪️Բացման արարողությանը ներկա էին Գերմանիայում ՀՀ դեսպանության, Բեռլինի հայ համայնքի ու հոգևոր դասի ներկայացուցիչներ և արվեստագետներ։

ՀՀ ԱԳՆ