Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անի Սամսոնյան
A A
Պաշտոնական

Անի Սամսոնյանը դիմել է պարետին հեռուստատեսային տաղավարներում առանց դիմակի աշխատելու հարցով

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Համաձայն ՀՀ պարետի որոշման դիմակների կրումը պարտադիր է դարձել նաեւ հեռուստատեսային տաղավարներում (վերգետնյա հեռարձակվող եւ էլեկտրոնային), ռադիոտաղավարներում եւ մամուլի ակումբներում: Սա առաջացնում է լրատվամիջոցների դժգոհությունը այն առումով, որ անհնարմարություն է ստեղծում թե՛ հարցազրուցավարների, և թե՛ հյուրերի համար:

Հաշվի առնելով, որ եթերային տաղավարներում հաղորդավարի եւ հյուրի միջեւ պահպանվում է բնականոն եւ անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը՝ ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանին գրավոր առաջարկել եմ վերանայել պարետատան համապատասխան որոշումը եւ թույլ տալ տաղավարներում աշխատել առանց դիմակների»: