Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Նախկինում կողքից օրական 50000 դրամ կարողանում էին ձեռք բերել, հիմա դա չկա». պատգամավոր (տեսանյութ)

Չորս ամիս շարունակ (մարտից-հունիս) բոլոր պատգամավորները պարգևավճարները ամբողջությամբ փոխանցել են կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին։ Ասում է  Աժ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը.

 «Ներկայումս պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձը շատ ցածր է և դրա համար աշխատավարձի 30%-ի չափով պարգևավճար է փոխանցվում։ Պետք է հաշվի առնել, որ տրամադրվող գումարի մեծ մասը բաշխվում է միջին օղակի աշխատողներին և շատ փոքրիկ տոկոսն է բարձր օղակին է տրվում։ Նախկինում  նույնիսկ միջին օղակի աշխատողին աշխատավարձը չէր հետաքրքրում, տարիներով մնում էր քարտին, որովհետև կողքից օրական օրինակ 50000 դրամ կարողանում էին ձեռք բերել, հիմա դա չկա, կոռուպցիան համակարգում վերացած է և դա պետք է գոհացնի քաղաքացուն»։

Նա կարծում է, որ Հայաստանի կառավարությունը կարողացել է հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը՝  ոչ միայն առողջապահական ոլորտում։ Մշակվող հողատարածքների, պահուստային արտադրանքի և ներմուծման անխափանության շնորհիվ  Հայաստանում սով լինել հնարավոր չէ։ 

Աժ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պնդում է, որ նույնիսկ արտահանման հետ կապված մտահոգություն չունեն։ Բայց արդյո՞ք տեղի էր նման  իրավիճակում  գույքահարկի ավելացման օրենքը։

 «Ո՞րն է լավ՝ քանդվող շենք, կաթող կտուր, չաշխատող վերելակ, քանդված ճանապարհ և 1000 դրամ գույքահարկ, թե՞ վերանորոգված շենք, նոր վերելակ, գեղեցիկ այգի և 5000 դրամ գույքահարկ։ Ես վստահ եմ շատերը կընտրեն երկրորդ տարբերակը»,-ասաց նա։

Նա պնդում է՝  փոփոխությունը ի շահ քաղաքացու է .  «Մենք իջեցնում ենք աշխատող մարդու հարկը, շահութահարկն ու եկամտահարկը փոխարենը ավելացնում արդյունք չտվող գույքի հարկը։ Այս բարեփոխումից շահել է քաղաքացին, և ավելին ասեմ՝ տուժել պետբյուջեն»։