Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր
A A
Պաշտոնական

Այդ տարի զինված ուժերում մահացության դեպքերը. ՀՔԱՎ

2020 թ. առաջին կիսամյակում զինված ուժերում մահացության 31 դեպքից միայն 17-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 14  դեպքերով (8-ը առողջական խնդիրների հետևանքով են, 2-ը՝ դժբախտ պատահարի, 2-ը՝ ավտովթարի, 2-ը՝ ինքնասպանության) պաշտոնական հաղորդագրություն չի եղել:  Հետագայում պաշտոնական հարցմամբ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած տեղեկությամբ, դրանք համարվել են զինծառայության հետ կապ չունեցող: 
 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տվյալները հավաքագրել է ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից: 
 
2020 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի  և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ 
 
Նշված 14 դեպքերից 7-ի մասին հայտնի է դարձել ոչ պաշտոնական աղբյուրներից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ավելի ուշ դրանց մասին տեղեկացել է  պաշտոնական հարցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից:
 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրում է, որ պաշտոնական ձևակերպմամբ (ՀՀ գլխավոր դատախազության դասակարգմամբ)  զինվորական ծառայության հետ կապ չունեցող մահվան դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ