Բացել լրահոսը Փակել լրահոսը
117717153_202305847986111_4192161362181962500_n
A A
Պաշտոնական

Տարիներ շարունակ ոռոգում չլինելու պատճառով ծառերը չորացել են, կանաչը` վերացել

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ բարեկարգվում է «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի հարակից տարածքը (Պլանի գլուխ, գյուղինստիտուտից վերեւ)։

«Տարիներ շարունակ ոռոգում չլինելու պատճառով ծառերը չորացել են, կանաչը` վերացել։ ՀՈԱԿ-ի ուժերով գոտում արդեն գործում է ոռոգման համակարգը,  տարածքը մաքրվել է, նախապես ծանուցելուց հետո հատվել են անկենդան ծառերը: Արդեն կանաչն է գերակշռում:

Առաջիկա մեկ տարվա ընթացքում, Երևանի քաղաքապետարանի ծրագրով, պուրակը վերջնականապես կբարեկարգվի»: