Բացել լրահոսը Փակել լրահոսը
117770402_2668637373395464_3091934783040294893_n
A A
Պաշտոնական

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 25 հիվանդ է բուժվում

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ օգոստոսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 25 հիվանդ է բուժվում, նրանցից 19-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8575 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 12-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7221 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 465 քաղաքացի, նրանցից 102-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 511 բնակիչ։

53 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 37 դեպք: