Բացել լրահոսը Փակել լրահոսը
117386872_588154618530946_1179614333866101514_n
A A
Պաշտոնական

7 դեպքով նշանակվել է 1․300․000 դրամի չափով տուգանք

Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հուլիսի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 26 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5․186․910 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 1․300․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 21 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5․186․910 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 70․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 750․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:


Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների և ռեժիմի խախտման 1 դեպքով նշանակվել է 80․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 14 գործ (952․400 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 664․000 ՀՀ դրամ: