Բացել լրահոսը Փակել լրահոսը
158444345373Uxpi2tudkL84_L
A A
Քաղաքականություն

Կառավարությունը զբոսաշրջության ոլորտին աջակցություն կտրամադրի (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանի ներկայացմամբ՝ ծրագիրը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին։ 

«Կորոնավիրուսի համավարակի տարածումը հատկապես մեծ ազդեցություն է զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայությունների բնագավառում: Այդ ոլորտներում տարբեր ծառայությունների գծով ազդեցությունը տարբեր է եղել, բայց ընդհանուր առմամբ, ըստ վերջին ամիսների տվյալների, նշված ոլորտներում ծառայությունների մատուցումից եկամուտները նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ կրճատված են ավելի քան երկու անգամ: Նշված պատճառներով առաջացած ֆինանսական դժվարությունների արդյունքում կազմակերպությունները կանգնել են բիզնեսի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ ակտիվները պահպանելու զգալի դժվարությունների առջև»: 

Խաչատրյանի խոսքով՝ ոլորտի ներկայացուցիչների հետ իրենց քննարկումները պարզել են՝ այդ կազմակերպությունների համար ամենակարևոր խնդիրներից մեկն աշխատատեղերի պահպանման հետ կապված ֆինանսական դժվարությունները հաղթահարելու հարցն է

«Աջակցության շահառուների շրջանակը հետևյալն է՝ կացության կազմակերպում, ներառում է նաև առողջարանները, հանրային սննդի կազմակերպում, զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ և զբոսաշրջային այլ ծառայություններ: Նախատեսվում է, որ աջակցությունից կօգտվեն այն կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն երեք աշխատակից և ստեղծվել են ոչ ուշ, քան 2020 թվականի մարտի 31-ը»,-տեղեկարեց  էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Այս միջոցառման շրջանակներում կառավարությունը կսուբսիդավորի կազմակերպությունների յուրաքանչյուր երրորդ կամ չորրորդ աշխատողի աշխատավարձը, ինչը նշանակում է ամբողջ աշխատավարձի ֆոնդի 30 կամ 23 տոկոսը։

Առավել մեծ աջակցություն կստանան այն կազմակերպությունները, որոնք պահպանել են աշխատատեղերի 70 և ավելի տոկոսը։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծեց, որ այս ծրագրի նպատակը հատկապես ոլորտի աշխատողներին աջակցելն է, որպեսզի նրանք չզրկվեն իրենց աշխատանքից։