Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hatis-Tour-2020-05-20-02-59-53
A A
Պաշտոնական

Ինչ են ցույց տալիս Արփա գետի ջրի որակի ուսումնասիրության արդյունքները

2020թ. հուլիսին Արփա գետի ավազանում իրականացվել է հիդրոկենսաբանական (մակրոանողնաշարավորներ) մոնիթորինգ:
Համաձայն ստացված արդյունքների՝ Արփա, Դարբ և Եղեգիս գետերի նվազագույն անթրոպոգեն ազդեցություն ունեցող հատվածներում, որոնք դիտարկվել են որպես հղումային դիտակետեր (անաղարտ վիճակ), ջրի որակը գերազանց է: Արփա գետի ջրի որակը Ջերմուկ քաղաքից հետո՝ հոսանքով ներքև, ինչպես նաև Եղեգիս գետի գետաբերանի հատվածում, գնահատվել է միջակ դասի:
?Ջրի որակն ըստ հիդրոկենսաբանական ցուցանիշների դասակարգվում է 5 դասի՝ գերազանց, լավ, միջակ, անբավարար, վատ՝ հաշվի առնելով տեսակների բազմազանությունը, կենդանիների տեսակների քանակները և տեսակների զգայունությունը աղտոտիչների նկատմամբ։

1-ին դաս-ջրի գերազանց որակ՝ տաքսոնոմիական կազմը և բազմազանությունը ամբողջովին կամ համարյա ամբողջովին համապատասխանում են անաղարտ վիճակին:

2-րդ դաս-ջրի լավ որակ՝ անաղարտ վիճակի հետ համեմատությամբ տաքսոնոմիական կազմը և բազմազանությունը փոփոխվում են աննշան:

3-րդ դաս-ջրի միջակ որակ՝ տաքսոնոմիական կազմը և բազմազանությունը չափավոր շեղվում են անաղարտ վիճակից:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն