Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տիգրան Ավինյանը մանրամասնեց՝ ինչպես է մեղմացվում արտակարգ դրությունը (տեսանյութ)

ԱԺ հատուկ նիստում պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, թե ինչ մեղմացումներ են սպասվում արտակարգ դրության ընթացքում:

Դիմակների մասով նա նշեց, որ անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվելու է, սակայն տրանսպորտում և տաքսիներում պարտադիր կլինի:

Վերանայվելու է բացօթյա որոշ հանրային տարածքներում՝ բնության գրկում, անտառում դիմակ կրելու կանոնը:

Ավինյանը նշեց՝ բացօթյա վայրերում, հակահամաճարակային որոշակի կանոնների պահպանմամբ, կթույլատրվի երգիչների և երաժիշտների գործունեությունը: Փակ տարածքներում դեռ գործելու են սահմանափակումները:

Մանրամասներ․

ԿԱՐԵՎՈՐ. դիմակի կրման կանոններում (անձնական օգտագործման ավտոմեքենայում կամ բնության գրկում), գրադարանների, թանգարանների գործունեության և թատերահամերգային միջոցառումների վերաբերյալ փոփոխություններ դեռ չեն կատարվել, առկա կանոնները շարունակում են գործել:

Առաջիկա օրերին պարետի որոշման միջոցով այս ոլորտներում իրականացվելիք փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի:

‼️Իսկ ԱՅՍՕՐ ուժի մեջ են մտել հետևյալ փոփոխությունները.

թույլատրվում է հավաքների անցկացումը և դրանց մասնակցելը՝ սահմանված կարգով դիմակ կրելու և միմյանցից նվազագույնը 1,5 մետր հեռավորություն պահպանելու պայմանով,

թույլատրվում է ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումների անցկացումը՝ ոչ ավել քան 40 հոգու մասնակցությամբ և պարետի կողմից սահմանված կարգով և կանոների պահպանմամբ,

ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան,

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից,

հանվել են որոշ բժշկական նշանակության ապրանքների և դեղորայքի Հայաստանի Հանրապետությունից արտահանման սահմանափակումները։