Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարչապետի օգնականը խոստացավ զանգահարել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց:  Նրանք պահանջում են հստակ պատասխան տալ, թե երբ կբացվեն ցամաքային սահմանները և հնարավորություն կլինի մեկնել Ռուսաստան։ Նրանք ՀՀ քաղաքացիներ են, սակայն ընտանիքները բնակվում են   ՌԴ-ում։

Ցուցարարներին մոտեցավ Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որի պաստասխանը նրանց չբավարարեց։

Նա հորդորեց սպասել կառավարության և պարետատան որոշմանը, ինչպես նաև հեռախոսահամար վերցրեց ակցիայի մասնակիցներից մեկից՝ խոստանալով, որ կփորձի այդ հարցը հնարավորինս շուտ կարգավորել և զանգով տեղեկացնել որոշման մասին:

Ցուցարարները շարունակում են մնալ կառավարության շենքի դիմաց՝ ավելի կոնկրետ պատասխան ստանալու նպատակով: