Բացել լրահոսը Փակել լրահոսը
117716686_2423668297934397_4377033054605885398_n
A A
Պաշտոնական

Երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած երեք ամսական փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված երեք ամսական փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նա դուրս գրվեց հիվանդանոցից: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

«Դեպքից միայն տասը օր անց ուժեղ փոքրիկը գիտակցության էր եկել ու սկսել շնչել ինքնուրույն: Այո, հրաշքներ լինում են ))

Հիշեցնեմ, փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում»,- գրել է նա։