Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled3
A A
Քաղաքականություն

Բեյրութի նավահանգստում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 171-ի

Բեյրութի նավահանգստում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 171-ի, անհայտ կորած է մնում 30-40 մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով լիբանանյան LBC հեռուստաալիքին: 

Երկրի առողջապահության նախարարի պաշտոնակատար Համադ Հասանի խոսքով ՝ շուրջ 1500 տուժածներ հատուկ բժշկական օգնության կարիք ունեն:

Հայտնի է, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում։ Ավերվել և վնասվել են հարյուրավոր տներ, ավտոմեքենաներ, Լիբանանի մայրաքաղաքի շատ թաղամասերում ապակիներ են կոտրվել, շինությունների մի մասն ամբողջությամբ ավերվել է։

Լիբանանի իշխանությունները հայտնում են, որ Բեյրութի նավահանգստի տարածքում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն է եղել, որը վեց տարի առաջ բռնագրավել են մաքսային ծառայությունները։