Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Պաշտոնական

Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. քննարկվելու է արտակարգ դրությունը երկարացնելու հարցը

Վաղը՝ օգոստոսի 12-ին, տեղի կունենա կառավարության արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվելու է արտակարգ դրությունը երկարացնելու մասին հարցը: Այդ մասին տեղեկանում ենք e-gov.am հարթակից:

«Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Զեկուցվող)
ՀՀ արդարադատության նախարար` Ռուստամ Բադասյան»,- նշված է նիստի օրակարգի նկարագրության մեջ: