Բացել լրահոսը Փակել լրահոսը
axalqalaq
A A
Հասարակություն

Ախալքալաքի գործով մեկ անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի դատախազությունն Ախալքալաքում տեղի ունեցած սպանության փաստով Ա.Գ.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրել նպատակաուղղված սպանության, հրազենի ապօրինի ձեռք բերման, պահելու և կրելու հոդվածներով: Նշվածի մասին տեղեկացնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը, գրում է aliq.ge-ն:

Ինչպես նշված է տեղեկության մեջ՝ ձերբակալվածի նկատմամբ դատախազությունը  ձերբակալման՝ որպես խափանման միջոցի կիրառման միջնորդությամբ դիմել է դատախազություն:

«Ներքին գործերի նախարարության կողմից անցկացրած հետաքննությամբ սահմանվել է, որ 2020 թվականի օգոտոսի 8-ին, երեկոյան ժամերին, Ախալքալաքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած խոսակցության ու ֆիզիկական բախման  ընթացքոմ, Ա.Գ.-ն, սպանության նպատակով հրազենից կրակելով Վ.Մ-ին կրծքավանդակի հատվածին,  վիրավորել է նրան, ինչի հետևանքով Վ.Մ.-ն մահացել է հիվանդանոցի ճանապարհին»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում