Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Կանեփ կակաչ 2020» միջոցառման արդյունքները օգոստոսի 3 ից 10 ը (տեսանյութ)

Օգոստոսի 3-ից հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է <<Կանեփ-կակաչ-2020>> համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավված են ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները։

Օգոստոսի 3-ից 10-ը նրանք հանրապետության տարածքում հայտնաբերեել և այրելով ոչնչացրել են 11 տոննա 562 կգ կանեփի և 7 կգ կակաչի վայրի աճած զանգված: Բացի այդ, տնամերձ 85 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 2224 բույս:

Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 917 գրամ մարիխուանա, 702 գրամ կանեփ, ինչպես և հաշիշ ու տարատեսակ հոգեմետ դեղահաբեր՝ ընդհանուր 20-ից ավելի։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

`