Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_8942
A A
Պաշտոնական

Սեպտեմբերի 15-ից դպրոցներում դասերը կվերսկսվեն

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Սովորողները կգնան դպրոց:

Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին:

🔴Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը և բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները և բացառալեով մեդիասադրանքները»: