Բացել լրահոսը Փակել լրահոսը
received_298499754690382
A A
Պաշտոնական

Գորիսում աննախադեպ շինարարական եռուզեռ է ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում, համաշխարհային բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Գորիսի պատմական միջուկի ծրագիրը, որի շրջանակում վերականգնվում է 36 շենք, որոնք գտնվում էին անմխիթար վիճակում: Ծրագրով նախատեսվում է տանիքների փոխարինում, դռների, պատուհանների տեղադրում, մասնակի ներքին հարդարման աշխատանքներ և ամբողջական արտաքին հարդարման աշխատանքներ: 36 շենքից մեկի դեպքում նախատեսվում է նաև ամրակայում։ 

Կառուցվում են նաև Գորիսի մայթերը, հեծանվային ուղիներ, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգեր. ճանապարհների գետափնյա հատվածը լինելու է ասֆալտապատ, իսկ կենտրոնական փողոցները՝ գլաքարով: Քաղաքն ապահովվելու է գիշերային լուսավորությամբ

Գորիսի պատմական միջուկի վերականգնման Նախագիծը ներկայացվել է Մաստարա արտադրական կոմիտեի կողմից, Մշակույթի նախարարության գեղագիտական հանձնաժողովի կողմից քննարկվել, ուսումնասիրվել և հաստատվել է: Ծրագրի հիմնական նպատակներից է` վերականգնել պատմական միջավայրը և 18-րդ դարում կառուցված քաղաքին նոր շունչ հաղորդել` էականորեն նպաստելով զբոսաշրջության զարգացմանը

Նախանշված աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 2,5 միլիարդ դրամ

ՀՏԶՀ մամուլի ծառայություն