Բացել լրահոսը Փակել լրահոսը
քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

2020թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նախկին ամուսինը՝ հարբած վիճակում, պառկել, քնել է իր տան մուտքի դիմաց, ինչի պատճառով անչափահաս թոռը մնացել է դրսում՝ վախենալով տուն մտնել:

Ահազանգի հիման վրա՝ՀՀ ոստիկանության ծառայողները մեկնել են նշված հասցե և պահանջել, որ վերոնշյալ տղամարդը ազատի տան մուտքը: Վերջինս, իջնելով շենքի առաջին հարկ, շքամուտքի դիմացի հատվածից վերցրել է գարեջրի շիշ, կոտրել այն և դրանով հարվածել ոստիկանության ծառայողին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա սկսել է ինքնավնասել իրեն, ինչից հետո վնասազերծվել է մյուս ոստիկանների կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Արարատ քաղաքի բնակչուհու նախկին ամուսինը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին