Բացել լրահոսը Փակել լրահոսը
63030_b
A A
Պաշտոնական

Աճարկուտ գյուղի տաղավարների մոտակայքում քաղաքացին ընկել է լիճը

Օգոստոսի 10-ին, ժամը 14։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղի տաղավարների մոտակայքում քաղաքացին ընկել է լիճը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները լճից հանել են Ռաֆիկ Խ-ի (ծնված 1983 թ) դին։