Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Նոան» նվաճեց ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթը

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երևանի «Նոան» տիրեց նաև հանրապետության Սուպերգավաթը:

Այսօր կայացած եզրափակիչ խաղում Իգոր Պիկուշչակի սաները 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: Վճռական գոլը խաղի լրացուցիչ ժամանակում 11մ հարվածով խփեց Դենիս Դեդեչկոն:

Այդպիսով, «Նոան» առաջին իսկ փորձից նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը, իսկ «Արարատ-Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ պարտվեց եզրափակիչ խաղում: