Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ողբերգական վթար Սիսիանում. անչափահաս երեխաներն ու նրանց ծնողները տեղում մահացել են

Օգոստոսի 9-ին ժամը 16։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 28-րդ կմ-ին բախվել են «Toyota Fortuner» (վարորդ՝ Միհրան Գ․, ծնված 1971 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Աշոտ Գ․) մակնիշների ավտոմեքենաները։ ՃՏՊ-ի հետևանքով «Toyota Fortuner» ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները (Արմեն Գ․, ծնված 2011 թ., Նարեկ Գ․, ծնված 2005 թ․ և Թամարա Մ․, ծնված 1983 թ․) տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահ­մա­­նա­զատել տարածքը, ինչպես նաև ավտոմեքենայից դուրս են բերել դիերը և մոտեցրել շտապօգնու­թյան ավտոմեքենային: