Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 25.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 8-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Մասնավորապես՝

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2500 քմ, 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 16 հա, 600 քմ խաղողի վազեր,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1500 քմ, Աբովյան քաղաքում՝ 4000 քմ, 1000 քմ, 6000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, 1․8 հա, Ջրվեժ գյուղում՝ 300 քմ, Արգել գյուղում՝ 400 քմ, 4․5 հա, 

Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղում՝ 1000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 253 հա: