Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սեւանա լճի էկոհամակարգը․ Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սեւանա լճի հարավ-արեւելյան ափեզրին շուրջ 700հա ջրածածկ անտառապատ տարածքների մաքրման աշխատանքներ են նախատեսված, որի շուրջ 30%-ն այս տարի կիրականացվի։

➡️ Ծառերի եւ թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից Սեւանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանն է ուղղված։

Լճի ճահճացման հիմնական պատճառներից են կենսաբանական եւ օրգանական ծագման թափոնների տեսակարար կշռի անթույլատրելի չափերի հասնող պարունակությունը ջրերում, ինչը հետեւանքն է նաեւ հարակից մի շարք բնակավայրերի եւ առափնյա հանգստի գոտիների կոյուղու անարգել նեթափանցման լճի ավազան։

➡️ Բոլոր այս խնդիրները ենթակա են մանրամասն գույքագրման, ուսումնասիրության եւ վերլուծության, որպեսզի խելամիտ եւ իրատեսական լուծումներ առաջադրվեն ողջամիտ ժամանակային կտրվածքով։

Այս փուլում խնդիր ունենք՝ հետեւողականորեն հասնել Սեւանա լճի էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների, ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երեւույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։

Գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սեւանա լճի էկոհամակարգը եւ երաշխավորել կենսաբազմազանության անխաթարությունը։