Բացել լրահոսը Փակել լրահոսը
regnum_picture_1511903415_normal
A A
Պաշտոնական

Քաղաքացին փորձել է հրկիզել բնակարանը

Օգոստոսի 7-ին, ժամը 21։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Համբարձումյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բենզին է լցրել և փորձում է հրկիզել բնակարանը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը։

Փրկարարները քաղաքացուն (Մհեր Մ․, ծնված 1964 թ․) դուրս են բերել բնակարանից և տեղափոխել անվտանգ տարածք․ բնակարանում կատարել են լվացման աշխատանքներ։

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը դեպքի վայրում գտնվող քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։