Բացել լրահոսը Փակել լրահոսը
wx720
A A
Հասարակություն

«Air India»-ի ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց եւ երկու կեսի բաժանվել (տեսանյութ)

Հնդկաստանի Կերալա նահանգում «Air India»–ի ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց։ 

Տեղական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, ինքնաթիռում եղել է մոտ 180 մարդ:
 

​Օդաչուների խցիկն ու ինքնաթիռի ճակատային մասն ամբողջությամբ վնասվել են։ 

Օդանավի բեկորները ցրվել են թռիչքուղում։
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը Կերալա է հասել Դուբայից։ 

Հաղորդվում է 14 զոհի և ավելի 123 վիրավորի մասին:

Փրկարարները գործողություններ  են  իրականացնում: