Բացել լրահոսը Փակել լրահոսը
117314248_3080111315434881_7143058100576760448_n
A A
Պաշտոնական

Առաջին բերքահավաքը՝ «Ջերմիկ անկյան» Գեղանիստի խմբային տանը

«Ջերմիկ անկյուն» հիմնադրամի Գեղանիստի խմբային տան բնակիչներն արդեն վայելում են իրենց փոքրիկ այգու բարիքները։

Հիմնադրամի 3 խմբային տներում այս պահին շուրջօրյա խնամքի և սոցիալական վերականգնման ծառայություններ է ստանում մտավոր խնդիրներ ունեցող 30 մարդ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող «Մտավոր խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվում են համապատասխան ծառայություններ՝ գնահատված կարիքի համաձայն: Ծրագրի իրականացման ընթացքում հատկապես կարևորվում է բնակիչների կարողությունների և հմտությունների զարգացման ապահովումը, ազատ ժամանցի և զբաղվածության արդյունավետ կազմակերպումը։

Նշենք, որ հիմնադրամի՝ Երևանում, Կոտայքի և Արարատի մարզերում գործող խմբային տներում բնակվում են 18 տարին լրացած մտավոր խնդիրներ ունեցող անձինք, ում ինքնասպասարկման և սոցիալական հմտությունները, հիմնականում, պահպանված են, ովքեր, սակայն չունեն կացարան, ընտանիք կամ ընտանիքի անդամները հրաժարվել են նրանց խնամքից։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն