Բացել լրահոսը Փակել լրահոսը
117301248_3103184026397373_1721835671184310522_o
A A
Պաշտոնական

Երկու ամսով դեպի Գևորգ Չաուշ գնացող տրանսպորտային միջոցները կանցնեն հին Սիլիկյան խճուղով

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս/թ-ի օգոստոսի 8-ից երկու ամսով Սիլիկյան թաղամասից նոր Սիլիկյան խճուղով դեպի Գևորգ Չաուշ գնացող տրանսպորտային միջոցները կանցնեն հին Սիլիկյան խճուղով:

Նոր Սիլիկյան խճուղով դեպի Սիլիկյան թաղամաս ուղությունը կշարունակի աշխատել:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: