Բացել լրահոսը Փակել լրահոսը
viber_image_2020-08-07_14-53-54
A A
Պաշտոնական

Քաղաքացիները դարձել են ավելի կարգապահ և պատասխանատու. ԲԸՏՄ

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ ուղղված լայնածավալ միջոցառումները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այսօր իրականացրել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի զբոսայգիներում։

Մշտադիտարկումների արդյունքները փաստել են, որ խախտումների և թերությունների թվաքանակը շարունակել է պակասել։ Քաղաքացիները դարձել են ավելի կարգապահ և պատասխանատու։

Դիմակ չկրող ընդամենը 1 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։

Հանրապետության ողջ տարածքում շարունակվող ամենօրյա խստացված ստուգայցերին զուգահեռ Տեսչական մարմնի աշխատանքային խմբերն իրականացնում են հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված իրազեկման լայնածավալ աշխատանքներ, տրամադրում դիմակներ։ 

ԲԸՏՄ