Բացել լրահոսը Փակել լրահոսը
117245329_2914994161940591_3260611908550086212_o
A A
Պաշտոնական

Չփաթեթավորել. «Զվարթնոց»-ում այսուհետ կախտահանվեն ուղեւորների ուղեբեռները և ձեռքի իրերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են.

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը:
Ուստի, խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը:
Նշենք նաև, որ ցանկության դեպքում օդանավակայանում ևս կարող եք փաթեթավորել ձեր իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով»: