Բացել լրահոսը Փակել լրահոսը
47315_b
A A
Պաշտոնական

Հայրենիքը ձեզ հետ է ու ձեր կողքին. Արմեն Սարգսյանը նամակներ է հղել

Բեյրութում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Գրիգոր Պետրոս Ի Կապրոյանին և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանին:

«Խոր ցավ եմ ապրում բարեկամ Լիբանանին, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու լիբանանահայ մեր հայրենակիցներին պատուհասած այս մեծագույն դժբախտությունից: Սա ոչ միայն մարդկային դժբախտություն է, այլև՝ աղետ,-մասնավորապես նշված է նախագահի նամակում: -Այս դժվարին պահին Հայրենիքը ձեզ հետ է ու ձեր կողքին: Ցավակցում և վշտակցում եմ պայթյունից տուժած բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ ապաքինում և կազդուրում եմ մաղթում բոլոր վիրավորներին»:

Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել ազգային ու եկեղեցական բոլոր գործիչներին, բոլոր լիբանանահայերին՝ կարևոր համարելով ազգային և եկեղեցական կառույցների համախմբված գործողությունները: