Բացել լրահոսը Փակել լրահոսը
117334919_2712481285659650_1733518547331263489_o
A A
Պաշտոնական

COVID-19. մարդասիրական աջակցություն

Արդեն շուրջ 30 տարի է` «Հայաստան-Արցախ» հիմնադրամը լայնածաված մարդասիրական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Արցախին:

Հիմնադրամի դոնոր բարեգործական կազմակերպություններ շնորհիվ` Direct Relief International, AmeriCares և  MAP International, առողջապահության նախարարությունը, որպես մարդասիրական օգնություն, ստանում է դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ, որոնք խիստ անհրաժեշտ են:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ COVID-19-ի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում պացիենտների բուժման համար անհրաժեշտ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների առաջարկներ են ստացվել  Direct Relief International բարեգործական կազմակերպության կողմից, որը քննարկվել են մասնագետների հետ: Արդյունքում, առաջարկված դեղերը և բժշկական նշանակության ապրանքները «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից սեղմ ժամկետում հասել են Հայաստան:

Նշենք, որ դեղերն առողջապահության նախարարության կողմից հատկացվել են բժշկական հաստատություններին, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով պացիենտները: