Բացել լրահոսը Փակել լրահոսը
117302750_789853748421998_5324034649368570440_n
A A
Պաշտոնական

Ուժեղացված ռեժիմով ծառայություն՝ Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ռեժիմով ծառայությունը։

Սահմանային կետում դիտարկվում և ջերմաչափվում են ՀՀ մուտք գործող բեռնատար գնացքների մեքենավարները, անձնակազմը, նաև անցակետի բոլոր ծառայությունների աշխատակիցները։

Մշտապես վերահսկվում է անցակետում հակահամաճարակային կանոնների պահպանման ընթացքը, այդ թվում` ախտահանման աշխատանքները գնացքներում, կառամատույցում, շինություններում։

Մարդատար գնացքներ այս շրջանում չեն գործում։