Բացել լրահոսը Փակել լրահոսը
Karabakh-Artsakh-Symbol
A A
Պաշտոնական

Հաթերքում կիրառվող ելքի և մուտքի սահմանափակումները վերացվել են

ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է որոշում (https://bit.ly/3fyHoC8), համաձայն որի Հաթերքում կիրառվող ելքի և մուտքի սահմանափակումները վերացվել են:

Հիշեցնենք, որ Արցախի ամենախոշոր գյուղական բնակավայրում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումն առաջացել է սգո արարողության ժամանակ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մասնակցության պատճառով:

Վարակակիրները ժամանել էին ՀՀ-ից, և արարողությանը մասնակցելուց հետո է ստացվել նրանց վերաբերյալ ՊՇՌ թեստի դրական պատասխանը: Քանի որ վարակակիր անձինք ունեցել են շփման մեծ շրջանակ, այդ իսկ պատճառով վարակի տարածումը կանխարգելելու նպատակով համայնքում կիրառվել են ելքի ու մուտքի ժամանակավոր սահմանափակումներ: